Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա ՝ հանդիպելու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ,

հանդիպել, զրուցել», – ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է ինքը գալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ իր գործընկերոջ հետ հանդիպելու Մոսկվա:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *