Փաշինյան, պրիվետ ենք պերեդատ անում, աչքդ լույս լինի. վարդենիսցիները վրդովված են

Այսօր Վարդենիսի Սոթքի հանքում տեղի ունեցած միջադեպը վրդովվեցրել է վարդենիսցիներին, որոնք անակնկալի են եկել՝ թուրքերին իրենց տարածքում տեսնելով։ Քիչ առաջ երկու երիտասարդներ տեսանյութ են տարածել, որում ամոթանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարվածի համար։

«Քիչ առաջ էստեղ կանգնած էինք, թուրքն իրա զորքով եկավ, խնդալով ասում ա՝ բացեք մտնենք, էս ինչի՞ եք ստեղ կանգնել, մեր տարածքն ա։ Փաշինյանին էլ պրիվետ պերեդատ արեք։ Փաշինյան, պրիվետ ենք պերեդատ անում, աչքդ լույս լինի։ Ադրբեջանցին էլ չէ, թուրքը եկավ մտավ։ Եկան իրանց Ուրալներով կանգնեցին, պոստեր դրեցին։ Ասում ա՝ Փաշինյանը ձեզ չի՞ ասել, որ դուր եք գալիս։ Գոնե մի բերան ասա, արա, որ գալիս են, միամիտ եկել ենք, ռաստվել ենք իրար, արա։ Կա՞ս, թե չէ վաբշե, արա»։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են նախօրեին Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ու մտել Հայաստանի տարածք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջում են այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք,  ինչպես նաև կադրեր արդեն Սոթքի ահնքավայրից, որտեղ երևում էին ադրբեջանցի զինվորականները։

Դրանից հետո ՊՆ–ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ–ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *