Քանի գյուղի անուն իմացանք այս մարդու աշխատանքի շնորհիվ․ Շաբաթը 7 օր աշխատող նախարարը

Սուրեն Պապիկյան․ մարդ ով աշախատում է շաբաթը 7 օր։ Նրան ոչ համավարակը խանգարեց, ոչ՝ պատերազմը սահմանին։ Երբ սահմանին թշնամու արկի ձայներն էին լսվում, սահմանամերձ գյուղերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։

Հայաստանը ճանաչեցինք Պապիկյանի աշխատանքի շնորհիվ, պարզվում է այնպիսի գյուղեր ունենք, որոնց մասին նույնիսկ չէինք էլ լսել։ Երևանից դուրս ամեն միլիմետրի հաշվարկով կառուցվում, վերանորգվում և օր օրի շենանում է Հայաստանը։

Ոչ մի խնայողություն ասֆալտապատման աշխատանքների մեջ, ոչ մի ժլատություն, ամեն բան տեղը տեղին, անձամբ հետևում է , ստուգում , որ ոչ մի թերացում չլիինի կատարվող աշխատանքների մեջ։

Հա բան չի փոխվել , չեմ վիճում, տեսնողը տեսնում է, հասկացողը՝ հասկանում ․․․

Վանաձոր-Բազում 2,5կմ հիմնանորոգված ճանապարհին տեղադրվել է եռաշերտ ասֆալտ, անցկացվել են նաև ջրահեռացման համակարգեր:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *