«Քանի կամ»․ Տիգրան Շահինյանի անչափ հուզիչ պրեմիերան՝ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ․ առանց արցունքների անհնար է դիտել

Հրաշալի երգիչ Տիգրան Շահինյանն անկրկնելի պրեմիերա է ներկայացրել՝ «Քանի կամ»։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հրաշագեղ Սոֆի Դևոյանն է։ Նա անկրկնելի տեսք ունի և հրաշալի է ներկայացել նաև որպես դերասանուհի։

Հուզառատ պրեմիերայի երաժշտության և խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է։ Անչափ գեղեցիկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Տիգրան Ավետիսյանը։ Խոսքեր չկան պարզապես ասելու՝ որքան գեղեցիկ ու հուզիչ տեսահոլովակ է ստացվել՝ լի պայծառ էմոցիաներով և սիրով։

Սյուժեով պատմվում է գեղեցկուհի մատուցողուհու՝ Սոֆի Դևոյանի մարմնավորած կերպարի հեքիաթային սիրո պատմությունը։ Հիվանդ մայրիկի հետ բնակվող գեղեցկուհուն ուշադրություն է դարձնում հարուստ տղան, որն ամեն կերպ աջակցում է սիրելիին, բուժում նրա մայրիկին՝ ստանալով վերջինիս օրհնությունը։

Սիրով լի, հուզիչ պատմություն է, որն առանց արցունքների անհնար է դիտել։ Վայելեք Տիգրանի հոգեռուչ պրեմիերան, որի աստղը, անխոս, հրաշալի Սոֆի Դևոյանն է։ Նա իր անկրկնելի հմայքով փայլ է հաղորդել տեսահոլովակին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *