Քարդաշյանն արտասվել է ընտանեկան ճգնաժամի ֆոնին ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը մեկնել է Վայոմինգ, որտեղ Ուեսթը վերջին շաբաթներին միայնակ է ապրում զույգի 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյում: Ռեփերն այնտեղից հակասական թվիթերյան գրառումներ է անում կնոջ ու ընտանիքի մասին:

Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է:

Crisis talks: Kim Kardashian West reunited with her husband Kanye West on Monday, after flying into Wyoming where she was pictured sobbing during an intense conversation with the troubled rapper

Ավելի վաղ Ուեսթը պատմել էր, որ ինքն ու կինը տարիներ առաջ մտադիր էին հեռացնել իրենց առաջնեկին, սակայն Աստծո կողմից նշան ստանալով՝ մտափոխվել են: Բացի այդ, Ուեսթը Քիմին մեղադրել էր Meek Mill ռեփերի հետ իրեն դավաճանելու համար, ինչպես նաև հայտարարել, որ եթե կինը փորձի իրեն փակի տակ պահել, կբացահայտի Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները:

Այս սկանդալային գրառումներից հետո Ուեսթը հրապարակավ ներողություն էր խնդրել կնոջից՝ խոստովանելով, որ նրան մեծ ցավ է պատճառել իր վարքով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *