Քարինտակի մոտ շուրջ 30 գրոհային է ԳյոռբաԳյոռ եղել

Քարինտակի մատույցներում՝ Արցախի սիրտ Շուշի տանող գյուղի մոտ, երեսուն գրոհային է ոչնչացվել: Այս մասին իր ռեպորտաժում հայտնում է լրագրող Սեմյոն Պեգովը:

Նա նշում է`ոչնչացվածներն առաջին դիվերսիոն խմբից են, իսկ երկրորդ խումբը, որ գյուղի մատույցներում է, արգելափակված է, և այստեղ դարձյալ աշխատում է «դժոխքի ձոր» սխեման:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են:

Մասնավորապես, Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *