Քիչ առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր և նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

Պատերազմից հետո Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և Արցախն արտահանող երկրից վերածվել է ներկրողի:

Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշում ենք կայացրել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում նոր խոշոր ՀԷԿ կառուցելու մասին:

17,6 ՄՎՏ հզորություն ունեցող «Գետավան-1» ՀԷԿ-ի՝ շուրջ 25 մլն դոլար արժողությամբ նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով, իսկ առաջիկայում դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *