Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980, Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020), ռազմ ական վերլուծաբան-փորձագետ:

2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան

հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից՝ ՀՀ ՊՆ կադրային ու ռազմ ակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:
armeniasputnik.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը

գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մտերիմներից մեկը։

«Սիրտն է վատացել։ Այս պահին վիճակը
կայուն է։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։ Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, բայց ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *