Քիչ առաջ Արմեն Սարգսյանը հանդես եկավ «ցնցող» հայտարարությամբ

Քիչ առաջ Արմեն Սարգսյանը հանդես եկավ «ցնցող» հայտարարությամբ
Կարծում էի, որ Կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Եթե դու ունես ճգնաժամ, եթե պատերազմ ես պարտվել՝ տնտեսական թե ռազմական, պետք է նորից սկսես: Հակառակ դեպքում՝ պարտությունը դառնում է սովորական, այսինքն, դու շարունակում ես ապրել պարտվածի հոգեբանության տրամաբանությամբ: Շատ հաճախ մարդիկ, եթե պարտություն են ունենում, փորձում են այդ էջը փակել եւ նորից սկսել:

Իմ առաջարկը տրամաբանական է, սովորական պետական ժողովրդավարական պետության տրամաբանության մեջ է, բացարձակապես անձնավորված չէ: Խոսքը մեր երկրի եւ այն ճգնաժամային իրավիճակի մասին է, որ ունենք:

Լուծումը կազմված է հինգ պարզագույն կետերից: Առաջինը՝ ճանաչել, որ ունես ճգնաժամ, եւ, հետեւաբար, կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիշտն ասած, այս քայլի մեջ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում:

Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կլինի, որ կարձագանքի նախագահի առաջարկությանը եւ կսկսի ձեռնարկել այն, ինչ առաջարկել էի, այսինքն՝ հրաժարական, ժամանակավոր կամ ազգային համաձայնության կառավարություն, որը դժվար է ձեւավորել, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն կառավարությունը կամ իշխող ուժը պետք է համաձայնության գա, այլ նաեւ ընդդիմությունը:

Բայց տվյալ դեպքում ընդդիմությունը մի տեղ է, կառավարությունը՝ մեկ այլ: Այսօր մենք ունենք հասարակություն, որի մի մեծ մասը լուռ է, ձայնը չի բարձրացնում, չունենք 2-3 հարյուր հազարանոց ցույցեր:

Ճգնաժամ ունենալու համար պետք չէ 2-3 հարյուր հազար մարդ փողոց դուրս գա, ուղղակի պետք է տեսնես, որ կա ճգնաժամ: Հետեւաբար, առաջին քայլը կառավարության հրաժարականն է, եւ հետո ստեղծել կառավարություն»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *