«Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքս ընկավ մի հոլովակ, որտեղ հպարտ-հպարտ նշում են, որ Քոչարյանի իշխանության 10 տարիներին Հայաստանում կառուցվել է կամ վերանորոգվել ոչ ավել ոչ պակաս 570 կմ ճանապարհ։

Մի կողմ թողնենք դրա հավաստիությունը և փաստենք, որ Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել կամ վերանորոգվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի Հայաստանում։

Ու այսքանը արվում է կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում։ Իրավամբ դա կորցված տասնամյակ էր»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *