«Քոչարյա’ն, Սևանն ու Ծաղկաձորն է՞ր քո հայրենիքը, որ վիլլաներ կառուցեցիր…»․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել , անդրադարձել է այսօր 16 կուսակցական ուժերի կազմակերպած հանրահավաքին նաև այսօրվա կառավարության բացթողումներին։

Անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին, թե ինչն էր պաճառը , որ նա հայրենիք շենացնելու փոխարեն մեծ ունեցվածք է կուտակել։

Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների թիվը կարելի է անվերջ նշել, ներկայացնենք նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից որոշ մասի ցուցակը՝ ըստ ռուսական versia.ru կայքի.

– Արցախբանկ,

– ՄԱՊ (50%). հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:

– «Յունիբանկ» (համասեփականատեր)

– ABB բանկ (համասեփականատեր)

– Renko Construction

– Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)

– Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)

–Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)

–«Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)

– «Նաիրի» բժշկական կենտրոն

– Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն)

– Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)

– SAS խանութների ցանց (50 տոկոս)

– «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)

– Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում

– Խաղատուն՝ Մոսկվայում

– Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին:

– «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում: Նա նաև ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:

– «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:

– «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)

– Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *