Քուր, մի ժամ առաջ Ալիկը զանգեց, շրջափակված են եղել, փրկվել են… Հուզիչ պատմություն և «նոր ծնված» 19 կյանքեր

«Պшտ երшզմը չի ավարտվել, աղջիկս, չգիտեմ՝ Ալիկիս գրկելո՞ւ եմ վերջը, թե՞ չէ….. Չէէէէ, ինչ եմ խոսում, էս անգամ հաստատ գրկելու եմ»,- շատ ցածր ձայնով ասում է ինձ համար մանկուց հարազատ ձայնը: Սեպտեմբերի քսանյոթից մինչ երեկ որդուց՝ Ալիկից, ոչ մի լուր:

Ալիկի երեկվա զանգը նրան խոսելու մեծ ուժ է տվել: Բոլորս գիտեինք՝ Ալիկն սպա էր ու պшտ երшզմի առաջին օրվանից՝ առшջ նшգծում: Սիրվարդ քուրիկի աչքերին միայն չորրորդ օրն արցունք տեսանք: Ականջին հեռվից շշուկ էր հասել, թե հնարավոր է՝ որդին գե րի է ընկել: Ինձ համար մի փոքր անհասկանալի էր, թե ինչ է զգում նա. աղիո ղորմ չէր լալիս, չէր հեկ եկում, չէր ճչում, սակայն թմ րшծ էր ու օտարված բոլորիցս:

Ալիկի հայրը՝ հորեղբայրս, արցախյան պшտ երшզմի ավարտին զո հվեց: Ես յոթ տարեկան էի, երբ վերջին հրաժեշտը տվեցինք նրան: Հուշերումս նա է՝ զինվ որական համազգեստով, ինքն այդ համազգեստով ինձ համար ասես սովորական մա հկшնացու չէր ու երբ մեծերի հետ զրուցելիս ինձ իր գիրկն էր առնում, ես հպարտությունից հնդկահ ավի պես փքվում էի, բոլորից բարձր եւ մի անհաղթահարելի բարձունքում էի զգում ինձ:

«Պшտ երшզմը համբերություն եւ սшռն ասրտություն է սիրում, մենք բոլոր տեղերում էդպես ենք հաղթել»,- ինձ թվում էր, թե հորեղբայրս այդ խոսքերն ասում էր ոչ թե մեծերին, այլ հենց ինձ, ասում էր հենց այսօրվա համար: Ես Սիրվարդ քուրիկի պես չեմ, ես հեկեկում եմ, զգում եմ՝ օգնում է, դառը шր ցունք թափելուց հետո մի խորը շունչ եմ քաշում ու մտածում. «Վարդանը (Ալիկի մեծ եղբայրը) ճիշտ է. երանի գոնե այսօր մա հшցածների ցուցակում լինի Ալիկի անունը, թե չէ գե րի…, ոչինչ պատկերացնել չեմ ցանկանում»:

Անօգնական, հուսш հшտ վիճակը, տխրությունդ կրկնապատկվում են եւ անձնականից անանձնականի վերածվում, երբ զանգում են, ու գիտես, հիշում ես, ճանաչում ես էսինչին, մինուճար տղան էր, նոր էին տարել, պիտի գար մեկ ամսից, կինը հղի է….: Այս օրերին հեռախոսս էլ է ինձ թշ նшմի դարձել, հոգոց եմ հանում եւ երանի տալիս. Ինչ լավ էր` այն ժամանակ հեռախոս չկար, պшտ երшզմը հաղթեցինք՝ օրերով, շաբաթներով, ամիսներով ոչ մեկից ոչ մի լուր: Սիրվարդ քուրիկը որտեղի՞ց պիտի իմանար, որ ամուսինը երկու ամիս շրջափш կմшն մեջ էր եղել, իմացավ, երբ կեսգիշերին հորեղբայրս տուն եկավ, բոլորով հավաքվեցինք: Ինքը պատմում էր, մենք՝ ծիծաղում»:

Մայրս է զանգում՝ առավոտ կանուխ: Սրտիս արագ աշխատանքն ինձ հուշում է, որ հիմա մի վատ բան կասի։ «Բալես, արթնացե՞լ ես, այսինքն՝ էս օրերին ի՛նչ քնել, քնելն էլ ենք մե ղք համարում, գիտես՝ Վարդանը գնաց, կանչեցին, տեսնենք մեր բալե՞ն է, թե՞ չէ, ԴՆԹ պիտի անեն, անճանաչելի է»,- կյանքի բազում հшր վшծների հետ համակերպված՝ հանգիստ տոնով ասում է մայրս: «Ես բալա կորցրել եմ, էդ ցա վը լավ գիտեմ, բայց վշ տից խե լшգարվելն էլ ճիշտ չէ»,- վերջին խոսքերն ինձ համար անակնկալ արտաբերում է նա:

Տարօրինակ կերպով ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ վերջապես Սիրվարդ քուրիկը լիաթոք կարտասվի, ցա վը կոկորդից դուրս կգա եւ գոնե փոքր-ինչ կմեղմի: Վարդանը զուսպ է, համեստ, Ալիկի նման խան դավшռ ու անկաշկանդ չէ: Զանգում եմ Վարդանին, առանձնապես խոսել չի ուզում. «Գնում եմ, տենամ, ախպորս բերեմ, ու էն մեր մյուս քաջերի պես փառավոր հանձնենք հողին»։ Ես այլեւս չեմ դիմանում, անջատում եմ ու դա ռը հեկեկում: Մյուս քաջերի համար ավելի շատ եմ հեկեկում՝ բարձր ու անզուսպ: Հնգամյա որդիս տաք ու փոքրիկ մատներով արցունքներս է սրբում ու խնդրում. «Մամ, մի լաց, ինչ կլինի, մամա ջան…, իրանց կսш ղացնեն բժիշկները, իրանք չեն մե ռել»: Գրկում եմ նրան ու զարմանքով հարցնում. «Դու ի՞նչ գիտես ինչի համար եմ լալիս…»:

«Էլ չլացես, հա՞»,- պայման է դնում իմ առջեւ: «Չէ…, չեմ լա»,- այլընտրանք չունենալով՝ խոստանում եմ ես: Երեկոյան լուրերն եմ կարդում: Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառումն առաջինն եմ տեսնում: «Պաշտ պանության բանակի հերթական փայլուն ռազ մագործողությամբ ոչ միայն ազատшգ րվեց կորցրած դիրքերից մեկը, այլեւ հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշ նшմուն, նա հшնջելու փոխարեն` ստի պվшծ թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահшր ձшկման իրականացմանը»:

«Աստված իմ, ինչ նորություն է, ինչ հրաշք, ինչ կկատարվի, եթե հիմա մեր փրկ վшծ զինվորները կապվեն հարազատների հետ, լսեն նրանց ձայնը»,- մտածում եմ ժպտալով՝ չզգալով, որ հեռախոսս երկար ժամանակ է՝ զանգում է: «Քուր, Վարդանն է, մի ժամ առաջ Ալիկը զանգեց, շրջափш կվшծ են եղել, փրկվել են….»։ Շարունակությունն այլեւս չեմ լսում, հետաքրքիր էլ չէ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *