Քրիստինե Հալաջյանը կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. տեսանյութ

Ք. Հալաջյանը նոր տեսաուղերձ է պատրաստել, որտեղ նա կոչով դիմում է ՀՀ նախագահին՝ անդրադառնալով նրա հայտնի հայտարարության տեքստին:

Հիշեցնելով, որ նախագահն իր խոսքում հայտնել է, թե կապ է հաստատել սփյուռքյան մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ք. Հալաջյանը հայտնում է, որ իրենց հետ կապ չի հաստատվել:

Լինելով բավականին ակտիվ ու մտահոգ հայրենիքի ճակատագրով, ամեն կերպ նպաստել փորձելով իրավիճակի շտկմանը՝ Ք. Հալաջյանը նշում է, որ ինքն ու իր ընկերները նախագահի հետ ոչ մի կոնտակտի մեջ չեն եղել, ուստի նախագահի խոսքը, թե սփյուռքյան կառույցներն էլ են այն կարծիքին, որ վարչապետը պետք է հրաժարական տա, իրենց չի վերաբերվում:

Ք. Հալաջյանը կոչ է արել նախագահին կապ հաստատել նաև իրենց հետ՝ իմանալու նաև նրանց կարծիքն ու տեսակետը: Նա թողել է իր կոնտակտային տվյալները: Ք. Հալաջյանի սույն ոտեսաուղերձի տեսագրությունը ներկայացված է ստորև:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *