Օդեսացի կինը 60 տարեկանում նվաճում է գեղեցկության մրցույթները

Օդեսայի 60-ամյա բնակչուհին նվաճում է նորաձևության աշխարհը:

Ուկրաինացի թոշակառուն արդեն պատվավոր տիտղոսներ է նվաճել Բուլղարիայում և ամերիկյան Ատլանտայում:
Օդեսայի բնակչուհի Սվետլանա Գասը, ով վերջերս դարձել է 60 տարեկան, արդեն հաղթել է արտասահմանում անցկացվող գեղեցկության երկու մրցույթներում:

Կինը ասել է, որ վարում է ակտիվ և առողջ ապրելակերպ, ճիշտ է սնվում և հետևում է այն կարգախոսին, որ 50-ից հետո կյանքը նոր է սկսվում: Գասը պարբերաբար լողում է ծովում, թոռնիկի հետ հեծանիվ է վարում և մասնակցում գեղեցկության մրցույթներին:

Սվետլանան փորձում է շուտ քնել և առավոտյան արթնանալ մինչև ժամը վեցը, որ հասցնի իր մարզումներին ժամանակ հատկացնել: Ի դեպ, նա ունի իր գեղեցկության սրահը, որտեղ մանիկյուր է անում թոշակառուների համար, ովքեր ինքնուրույն չեն կարող վճարել:

Առաջին անգամ նրան դուստրը հայտագրեց Բուլղարիայի տարեց կանանց գեղեցկության մրցույթին: Կինը սկզբում հրաժարվեց, որովհետև շատ էր ամաչում, բայց հետո համաձայնեց և նվաճեց «Ամենագեղեցիկ տատիկը» տիտղոսը:

Ամերիկյան գեղեցկության մրցույթի ներկայացուցիչները տեսան օդեսացի կնոջը և հրավիրեցին նրան մասնակցելու: Գասը հաղթեց նաևԱտլանտայում:

Կինը ասում է, որ ոչ ոք չի հավատում, որ արդեն 60 տարեկան է, և ավելին, ինքը նույնպես չի հավատում դրան: Հիմնական գործոնն այն է, որ ինքներդ ձեզ և աշխարհը սիրեք, ասում է Սվետլանան:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *