Քվեարկեք Մարիաննայի, հայկական երաժշտության ու Հայաստանի համար…..
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը այս տարի մասնակցում է հեղինակավոր World Folk Vision global cultural initiative միջազգային փառատոնին։ Մարիաննան այս մրցույթ-փառատոնի հայաստանյան միակ ներկայացուցիչն է: Շուրջ 115 երկրների 3950 մասնակիցներից Մարիաննա Գևորգյանը կարողացել է անցնել կիսաեզրափակիչ փուլ: Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մրցույթն անցկացվում է օնլայն ձևաչափով:

Մեր քվեարկությամբ Մարիաննան կարող Է եզրափակիչ փուլ հասնել ու ծածանել հայկական դրոշը աշխարհում:
Հայտնի քանոնահարուհին ընթերցողից միայն մեկ խնդրանք ունի.

-Քվեարկե՛ք Հայաստանի օգտին՝ որպեսզի Հայաստանը հաղթի: Մրցույթին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, ես ուզում եմ, որ այս մրցույթում հաղթի ազգային նվագարանը: Քվեարկությունը ընթանալու է հունիսի 1-ից մինչեւ հունիսի 15-ը: Ոչինչ հարկավոր չէ` միայն քվեարկություն:

Քվեարկում ենք բոլորս՝այս հղումով.
Նախքան քվեարկությունը պետք է գրանցվել