«Օրը 10 անգամ զանգել է իր Աբին ու առանց պատասխան ստանալու գնացել է առաջադրանքը կատարելու, բայց…». Ալբերտի ընկերը` Արամը ևս բռնեց հավերժի ճամփան

Ալինա Հակոբյանը գրել է. Սրտի թրթիռով սպասում էի, որ ասեին Աբը ողջ ա ու… Չէի կարողանում համակերպվել, որ էն համեստ, ժպտերես, խելացի Աբի մոտ էլ չենք գնալու եւ չենք ստիպելու, որ պատմի թե զորամասում ինչ են անում, ինչ են ուտում։

Ամեն գիշեր Աբի հզոր նկարները նաելով էի քնում ու սպասում Արամիս զանգին։ Արամս Աբին շատ էր սիրում, որ զանգում էր սկսում էր Աբից պատմել գիտեր, որ Աբը տունը շատ բան չի պատմում։ Ամսի երեսունի առավոտն էր, երբ Արամը զանգեց ու բղավելով խնդրում էր ասեինք Աբին ինչ ա եղել, Արամին ասացինք, որ Աբուլը վիր ավոր ա ու չենք գտնում, իհարկե, է չհավատաց…

Հոկտեմբերի 2-ին եղավ մեր վերջին խոսակցությունը տևել է վարկյաններ, բայց դա մի ամբողջ կյանք էր։ Նույն օրը 10 անգամ զանգել է իր Աբին ու առանց պատասխան ստանալու գնացել է առաջադրանքը կատարելու։ Չհասցրեց կատարի առաջադրանքը ու այդպես էլ անմա հացավ ։

Չդիմացավ Աբի կարոտին ու գնաց իր ընկերոջ ետևից։ Ախխ իմ լավ ախպերներ կարոտ մնացինք ձեզ։ Չհասցրեցինք համբուրենք ձեզ եւ շնորհակալություն հայտնեք։ Մեզ թողեցիք խավարի մեջ ու գնացիք…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *