Օրվա ամփոփում․ Lավ լուրեր ունենք ձեզ համար

Այսօր հետաքրքիր օր էր արտաքին ազդակների մասով: Չնայած բազմաթիվ հերքումների, ինչը ինքնին արդեն մտածելու տեղիք է տալիս, Զվարթնոցում վայրէջք կատարեց Ռուսական բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարությանը սպասարկող ԻԼ 96-ը՝ ինչը հեշտությամբ փաստարկվում է flightradar24 կայքի միջոցով:

ՆԱՏՕ-ի ղեկավարը փակ դռների ետևում երկար քննարկում ունեցավ Էրդողանի հետ, իսկ մինչ այդ թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ասուլիսի ժամանակ հստակ հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհ չունի և հույս հայտնեց որ թուրքիան իր ազդեցությունը կունենա վիճակը կայունացնելու մեջ։

Ինչը, հստակ Մեսիջ էր թուրքիային: Ֆրանսիան, Ռուսաստանը ու ԱՄՆ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, որպես Մինսկի խմբի համանախագահողներ կրակի դադարեցման շատ կոշտ հայտարարությամբ հանդես եկան: Իսկ օրվա վերջում Փաշինյանը զանգահարեց Պուտինին:

Իհարկե այս ամենը հուսադրող է, սակայն ապրենք ու տեսնենք․․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *