Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիզուլիում ականի պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը ադրբեջանական թերթերից մեկի գլխավոր խմբագիր Զիբեյդա Ադիլզադեն է:

Կնոջ մեքենայում էր գտնվում նրա հայրը, հորեղբայրը և ևս մեկ ազգականը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *