Ֆոսֆորային բռնապետի մոտ խուճապային տրամադրություններ են

Ալիեւի վիճակը մոտ է ցայտնոտայինի, նա սկսել է անսպասելի փակագծեր բացել Վերջին մի քանի օրերին հետեւելով Ադրբեջանի նախագահի ելույթների որոշ շեշտադրումների, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանական վերնախավում, մեղմ ասած՝ անորոշ իրավիճակ է: Ադրբեջանական «հաղթական բանակի» ղեկավարը՝ Թուրքիայի նախագահի հետ Արցախում պատերազմ հայտարարելուց մեկ ամիս անց սկսել է դժգոհել բոլորից… Սկսենք Ալիեւի ուշագրավ խոստովանություններից, որոնք լույս են սփռում Ադրբեջանի իշխանական վերնախավում տիրող իրավիճակի մասին: Կարդացեք նաև Իսկ ո՞ւր գնա Թուրքիայի հայությունը։

Իր տունն այստեղ է, որտեղ ջանում է շարունակել իր կյանքը՝ ծեծ կերած մանուկի պես. Սեւան Դեյիրմենճյան. «Հայկական ժամանակ» «Մոտոր Սիչի» բաժնետոմսերը կարող են վաճառվել Թուրքիային. Ուկրաինայում անօդաչուների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ Անկարայի ու Կիեւի միջեւ բանակցություններ են կայացել. «Հայաստանի Հանրապետություն» Կան Արցախի տասնյակ հազարավոր տեղահանված քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ. Այսպես, Ալիեւն օրերս «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ես վերջերս խորհրդակցություն եմ անցկացրել զինվորականների հետ եւ ասել եմ, որ հաջողությունների հետ մեկտեղ մենք պարտավոր ենք վերլուծել բացթողումները: Եվ արդեն ապագայում՝ զենք գնելիս, պետք է հաշվի առնենք այս պատերազմի փորձը, տեսնենք, ինչ է մեզ պետք, ինչ է մնացել պահեստներում…»: Փաստորեն, երկրի ռազմական բյուջեի վրա միլիարդներ ծախսող Ալիեւն արդեն սկսել է ակնարկել պահեստներում մնացած զենքի եւ թույլ տված «բացթողումների» մասին: Ապա, ըստ «Ազատության», նա շարունակել է.

«Մենք ունենք հակաօդային պաշտպանության ռուսաստանյան, բելառուսական եւ իսրայելյան արտադրության արդիական համակարգեր, դրանք ոչնչացնում են հայկական կողմից արձակված հրթիռների մեծ մասը, դժբախտաբար, ամբողջը վայր գցել չենք կարող»: Արցախում կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինատեսակներ օգտագործող Ալիեւը, հավանաբար, դեռեւս չգիտակցելով, որ պատերազմական հանցագործի «դափնիներին» է հավակնում, դժգոհության վեկտորը փոխում է դեպի «երրորդ երկրները»: Մի պետության ղեկավար, որը շարունակ շնորհակալություն է հայտնում «եղբայրական Թուրքիային» պատերազմում աջակցելու համար, պարզվում է «երրորդ երկրի միջամտություն չի ուզում»: Նա ընդունել է, որ Անկարան սատարում է Ադրբեջանին, բայց նաեւ ասում է՝ «Բաքուն միայնակ է կռվում»: «Եթե երրորդ երկիր միջամտի, Ադրբեջանը Թուրքիայի օգնությունը կհայցի՞», – հարցրել է ARD գերմանական հեռուստակայանի թղթակիցը: «Սա կռիվ է մեր ու Հայաստանի միջեւ, մենք դեմ ենք երրորդ ուժերի միջամտությանը»,- պատասխանել է Ալիեւը: Այնուհետեւ Ալիեւն անցել է զենքի թեմային. «Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք ու զինամթերք, ես մեկ ամիս է` ինքս ինձ եմ հարցնում ու դեռ չունեմ պատասխան, Հայաստանն աղքատ երկիր է»,- ասել է Ալիեւը: Նոյեմբերի 1-ին էլ Ալիեւն արդեն Ռուսաստանի չեզոքության թեման է շոշափել, պահանջելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն Ռուսաստանը «պարտավոր է չեզոքություն պահպանել», ապա որոշել է, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն ակնկալելու հիմքեր չունի: Տպավորություն է, որ Ալիեւն արդեն ազատ անկման մեջ է. նա իրեն իրավունք է վերապահում Հայաստանի ու Ռուսաստանի փոխարեն որոշել՝ ինչն իմաստ ունի անել, ինչը՝ ոչ: Ինչպես երեւում է, Ալիեւը գիտակցում է, թե ինչ բարդ դրության մեջ է հայտնվել: Նա վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է ստիպված կրկնում, որ՝ «Հայաստանի տարածքում ոչ մի գործողություն չի իրականացվում, մենք նման ծրագիր չունենք»,- ասել Է Ալիեւը։ Սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում. Արդեն որերորդ անգամ ադրբեջանական Զինված ուժերը հրթիռակոծում են Հայաստանում գտնվող Դավիթ Բեկ գյուղը, խաղաղ բնակիչներ են զոհվում:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրակ է վարել Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, կա մեկ զոհ եւ երկու վիրավոր: Թուրք պաշտոնյաներն այս օրերին Ալիեւին թերեւս, սփոփելու, «քաջալերելու» համար սկսել են հերթով Բաքու ժամանել: Նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին Ադրբեջանում էր: Չավուշօղլուն Թվիթերի իր էջում հայտնեց, որ «Բաքու է մեկնել Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու եւ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով»: Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ իր գործընկերներից շատերն արդեն իսկ գտնվում են Բաքվում, առաջիկայում էլ կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ես եկել եմ մեր նախագահի հանձնարարությամբ, նա ինձ առաջադրանք է տվել միայնակ չթողնել մեր եղբայրական երկիրը այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու եւ գործել միահամուռ», ասել է Չավուշօղլուն: Նույն օրը Սամսուն քաղաքում տեղի ունեցած կուսակցական հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին վստահեցրել է, որ Ադրբեջանի կողքին է։ «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում՝ մեր եղբայրների կողքին, մենք ենք», – ասել է Էրդողանը՝ դարձյալ ապացուցելով անհերքելի փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։ Այսպիսով, Էրդողանը, փաստորեն, անուղղակիորեն հերքել է Ալիեւի այն պնդումը, թե «Բաքուն միայնակ է կռվում», կամ՝ «մենք դեմ ենք երրորդ ուժերի միջամտությանը»: Բաքվում թուրքական քաղաքական էլիտայի ներկայությամբ արդեն, նոյեմբերի 1-ին Ալիեւը կրկին հոխորտացել է՝ «Ադրբեջանը կգնա մինչեւ վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»: Ինչպես նկատվում է Ալիեւի հայտարարություններից՝ Ադրբեջանի իշխանական վերնախավում իրավիճակը բարդ իրավիճակ է, իսկ Ալիեւի մոտ հերթական ջղաձգության նոպաներն են: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *