Ֆրանսիայի Սենատը որոշել է քվերակության ներկայացնել «ԼՂ Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ

«Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները,

ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *