Ո՞ւմ հետ էր Աշոտ Փաշինյանը նստած սրճարանում, և ի՞նչ կապ ունի այդ անձը նոյեմբերի 10-ի գիշերվա դեպքերի հետ

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:

168.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:

Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը  Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:

Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *