2 տղես հոկտեմբերի 9-ից չկան. Պարոն վարչապետ, մեր երեխեքին գտի բեր. Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ են

Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:

«Իմ երկու տղին ես տվել եմ հայրենիքին, բայց խնդրում եմ, հարգարժան պարոն վարչապետ, ինչ-որ բան ձեռնարկի, մեր երեխեքին գտի բեր, եթե ուզում ես սաղ լավ լինի: Պարտադիր զինծառայող են եղել, ծառայել են Ջաբրայիլում: Երկուսն էլ չկան: Հոկտեմբերի 9-ից արդեն երկու ամիս է, ոչ մի պատասխան չունեմ: ՊՆ-ից եմ ուզում պատասխան, երկու ամիս խաբում են, տանում-բերում են: Ասացին էլեկտրոնային նամակ գրի, գրել եմ, 2 օր առաջ գնում եմ, ասում են՝ գիտեք ինչ կա, ձեր տղաներին գցել են անհայտ կորածների ցուցակի մեջ: Բայց մինչ էդ ինձ տանում-բերում էին: Իրենց երեխեքին տարան փափուկ տեղերը պահեցին, վաղը իրենք իրենց երեխեքով, թոռներով են ուրախանում, ես ումո՞վ եմ ուրախանալու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ ծնող էլ ասաց, որ դեռ հոկտեմբերի 15-ին Ջաբրայիլում ծառայող տղաների ծնողներով դիմում են ներկայացրել, սպասել են ու մինչեւ հիմա պատասխան չեն ստացել. «Մի քանի անգամ փորձել ենք ռաջարկել, որ հանձնաժողով ստեղծվի, այս հարցը կարգավորվի, բայց իրենք խաբել են, 3-4 անգամ հանձնաժողովի նխագահ փոխվեց, մեն անգամ 2 օր ժամանակ էին խնդրում: Հիմա նոյեմբերի 3-ից մեր ծնողների պարտադրանքով հիմվվեց Ուլնեցու վրա լրատվական կենտրոնը: Հավաքագրեցին տեղեկությունները, բայց ոչ մի գործ չեն արել: Մենք իրենց կոնկրետ տեղերով վիրավոր տղերքի տեղեր ենք ասել: Հադրութի դպրոցի հետեւը մարդիկ են եղել: հոկտեմբերի 2-ին, երբ որ ամսի 16-17-ին Հադրութը թողեցին, թուրքերը ցույց տվեցին, որ էդ դպրոցից վիրավորներ հանեցին: Երեք օր առաջ թուրքերը նորից ցույց են տվել, թե ոնց են էդ տարածքից թաքնված վիրավոր  երեխեքին ոնց են հանում: Այսինքն սրանք միտումնավոր չեն ուզում, որ նորակոչիկները վերադառնան: Ինձ այդպես է թվում, որովհետեւ իրենք գաղտնիքներ կասեն, թե իրենց ոնց են վերաբերվել, այս ամբողւ գործողությունը ոնց ա կատարվել: Իմ տղան մսի 8-ին Այգեձոր գյուղում վիրավորվել է, հետո հետքը կորել է:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ թող կառավարության հրաժարականը պահանջողները իրենց երեխաների անունը չշահարկեն. «Թող իրենք իրենցով իրենց հարցերը լուծեն: Մենք ենք ընդդիմադիրը, բայց մենք չենք գնում էնտեղ, մենք մեր երեխաներին ենք ուզում: Թող մեր երեխեքի անունը չշահարկեն, գան հեղափոխություն անեն»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *