20 տարի ժողովրդի գլուխը լցնել «Ֆուլ Հաուսներով», «Դժբախտ երջանկություններով», «Հրեշների գայլերով». Ձախողվել ու քրֆել ժողովրդին, թե ինչո՞ւ․․․ օգտատիրոջ չափազանց դիպուկ գրառումը

20 տարի ժողովրդի գլուխը լցնել «Ֆուլ Հաուսներով», «Դժբախտ երջանկություններով», «Հրեշների գայլերով». Ձախողվել ու քրֆել ժողովրդին, թե ինչո՞ւ․․․ օգտատիրոջ չափազանց դիպուկ գրառումը

1. Քսան տարի ժողովրդի գլուխը լցնել «Իմ մեծ չաղ հայկան հարսանիք»-ներով, «Ֆուլ Հաուսներով», «Դժբախտ երջանկություններով», «Հրեշների գայլերով»։

2. Սպшնել ցանկացած պրոգրես ու քննադատական մտածողություն։ Մեծացնել մի սերունդ, որը Յաշիկի մեջ սիրուհուն տ փող դեգեներшտներին կպատկերացնի ուժի մարմնացում։

3. Քաղաքական համակարգը դեգրադացնել էնքան, որ ամենաէֆֆեկտիվ միջոցը դառնա պոպուլիզմն ու ամենաընդունակ գործիչը՝ պոպուլիստը։

4. Բողոքել պոպուլիստից ու պահանջել նրա հրաժարականը։

5. Ձախողվել ու քրֆել ժողովրդին, թե ինչու չի պատկերացնում աղետի մասշտաբները։ Ահա սա է ռազմավարական մտածողության իրական մակարդակը, որով պարծենում են նրանք, ովքեր ուզում են երկու քայլից մատ լինող Փաշինյանին հեռացնեն։ Գնացեք ու թերթեք ձեր արտադրած մեդիապրոդուկտների արխիվը, որ լավ ճանաչեք էն ժողովրդին, որի ձևավորման համար ձեր կյանքից քսան տարի ու միլիոններ եք դրել։

Ու առհասարակ հանրային գիտակցությունը շատ վտանգավոր խաղալիք է։ Երբ քեզ հարմար սահմանադրություն ես կարում, որը հետո ուրիշն է հագնում՝ կարող ես աղոթել, որ քեզնից ավելի ազնիվ մի երրորդ մեկը կգա հետողորմիա կանի դա։ Բայց, երբ քեզ հարմար հանրային գիտակցություն ես կարում՝ միայն աղոթելը քիչ է, պիտի ոտ ու գլուխդ դնես, օգնես, որ այդ երրորդը գա, հաջողի ու փոխի դա։

Амели Ман-ян (Օդրի Տոտու) Ֆեյսբուքյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *