25.09.2020… նման այն հերթական ուրբաթներին, երբ դիրքեր ճանապարհելիս վստահ էի, որ 14 օր հետո պիտի դիմավորեմ նույն դռան մոտ՝ կարոտով ու սիրով․․․Ավագ-լեյտենանտ Նարեկ Արշակյանի մասին հպարտորեն պատմում է կինը

Ավագ-լեյտենանտ Նարեկ Արշակյանի մասին հպարտորեն պատմում է կինը❤
Սովորական ուրբաթ էր՝ 25.09.2020… նման այն հերթական ուրբաթներին, երբ դիրքեր ճանապարհելիս վստահ էի, որ 14 օր հետո պիտի դիմավորեմ նույն դռան մոտ՝ կարոտով ու սիրով : Բարձրացավ դիրքեր և 2 օր անց սկսվեց այս անիծյալ պատերազմը:

Այդ ուրբաթները երկարեցին, չկա էլ այդ դուռը, չկա այդ տունը, հիմա այլ վայրում պիտի դիմավորեմ իրեն, բայց ավելի մեծ ուրախությամբ , որովհետև նախ ազգիս, ապա նոր իմ ՀԵՐՈՍԻՆ եմ դիամավորելու:
Նարեկ Արշակյանն է, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ՌՎ-ում , այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ՌՀ-ում և լեյտենանտի ուսադիրներով ծառայության անցել Ջեբրաիլի (Մեխակավան) շրջան N զորամասում։

Մինչ օրս դիրքերում է իր տղաների՝ զինվորների հետ, կորցրել է անթիվ հարազատ մարդկանց,ընկերների, բայց իր մեջ ուժ է գտել պայքարելու հայրենիքի, իր զինվորների ու նոր միայն իր կյանքի համար։ Բազմիցս հայտնվելով շրջափակման մեջ, կարողացել է զինվորներին ապահով դուրս հանել նենգ թշնամու ճիրաններից: Վարկյանների և մետրերի տարբերությամբ բազում անգամներ փրկվել է մահից…

Պատերազմի առաջին օրվանից իր տղաների հետ միասին կենաց ու մահու կռիվ է տվել Հանուն Հայրենիքի, հանուն մեր վաղվա օրվա, հանուն ռազմի դաշտում ընկած տղաների …. Առողջական խնդիր ուներ, բայց հրաժարվելով հոսպիտալացվելուց գերադասում է մոտակա բուժակի մոտ ցավազրկվելով շարունակել կռիվն ու հավատարիմ մնալ ՍՊԱՅ –ի կոչմանը:

Իր տղաների մասին մի ուրիշ ոգևորությամբ ու հիացմունքով է խոսում:

«Իրանք 18, 19 տարեկան երեխեք են , բայց առյուծի նման են կռվում, առյուծի»
Այժմ էլ փառքով շարունակում է ծառայությունը հայոց բանակում🇦🇲🇦🇲🇦🇲
Էջից նյութեր տանելիս հղումը(էջը նշելը) պարտադիր է

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *