«26 տարվա մեջ Մոնումենտում ու Երևանի կենտրոնում թույն «բլոկպոստեր» կառուցվեցին ու դեռ կառուցվում են». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի ՊՆ հրապարակել է Արցախում ռուս խաղաղապահների համար ընդամենը մի երեք շաբաթում կառուցած բլոկպոստերը։

Նայում ես ու հասկանում՝ եղածը մեծ ու ծախսատար բան չէ, բայց գոնե ապահով է։

Հետո հիշում ես, 26 տարի շարունակ ամբողջ առաջնագծի մեր դիրքերի ու խրամատների նույն վիճակը։ Պահածոյի բանկաներ, կես մարդաբոյ փոսեր, պակրիշկեկն էլ հիմնականում սկսեցին կիրառել 2016-ից հետո։

Մի երկու դիրքում ջուր էին հասցրել ուրախացել էինք, որ դիրքերում արդեն ջուր կա ու զինվորը կարող է լողանալ նաև։ Էտ էլ մի երկու-երեք դիրքում։ Մինչդեռ 26 տարվա մեջ Մոնումենտում ու Երևանի կենտրոնում թույն «բլոկպոստեր» կառուցվեցին ու դեռ կառուցվում են»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *