Յուրաքանչյուր սիրող մարդ վախենում է դավաճանությունից: Նույնիսկ երբ մարդիկ ասում են, թե սիրած մարդուն պետք է վստահել, կամ եթե դավաճանեն, կներեմ ու կմոռանամ և այլն, միևնույնն է, մարդիկ ցավ են ապրում: Սակայն պետք է հասկանալ մի բան ևս, որ ցանկացած դավաճանություն ունի իր խորը արմատները:
Դավաճանները շատ հաճախ ասում են, թե ով չի դավաճանում և փորձում են արդարանալ: Հավատարիմ ու սիրող մարդիկ չեն հասկանում, թե ինչպես կարելի է դավաճանել, եթե իսկապես սիրում ես տվյալ մարդուն ու նրա հետ ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում:

Անբավարարված պահանջմունքներ
Մարդկանց պահանջները տարբեր են. դրանք կարող են լինել հոգատարության, ուշադրության կամ սեռական կյանքի մեջ: Երբ զուգընկերներից մեկի պահանջը չի բավարարվում, ապա սկսում է փորձել այդ պահանջները բավարարել մեկ այլ մարդու միջոցով: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ պահանջները միշտ չէ, որ կապված է սեռական կյանքի հետ: Սակայն, շատ քչերն են դիմում դավաճանության ինչ-որ խոսակցություն կամ էլ հոգևոր արժեքները բավարարելու համար:

Ընտանեկան լարված հարաբերություններ
Դժբախտաբար, շատ ընտանիքներում հարաբերությունները հարթ չեն: Մարդիկ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի թաքցնեն այդ խնդիրները, սակայն այդպիսի ընտանիքները հիմնականում կառուցված են լինում ստի և կեղծիքի վրա:
Կարծրատիպային մտածողություն
Ծնողները, ծանոթները, ֆիլմերը, գրականությունը բավականին մեծ ազդեցություն են ունենում մարդկանց հարաբերությունների վրա: Հիմնականում գրքերում է, որ հիշատակվում է դժբախտ կյանքի մասին կամ ընտանեկան վատ հարաբերությունների մասին, որոնք էլ իրենց հերթին վատ ազդեցություն են ունենում մարդկանց վրա:

Ձանձրույթ
Հենց ինքը՝ ձանձրույթը, կարողանում է ընտանիքներ քանդել: Զույգերը երբեմն պետք է փոփոխություն անեն, ադրենալին զգան, ինչ-որ կերպ հետաքրքրացնեն իրենց կյանքը: Միապաղաղությունը ձանձրացնում է և ստիպում է գնալ դավաճանության:
Դե իսկ ամենավերջում դավաճանող մարդիկ ասում են, որ սեր չի էլ եղել: Որքան էլ մարդիկ համոզում են իրենց, որ սիրում են, միևնույն է, գալիս է ժամանակ և հասկանում են, որ ոչ, չսիրելու հետևանքով էլ դիմում են դավաճանության: