«64 մարմին են դուրս բերել այսօր Ջաբրայիլից և Ֆիզուլիից. մի մասը մի տոպրակ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր». Արսեն Ղուկասյան .Տեսանյութ

«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել:

Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից այս պահին Արցածում գտնվող Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն:

Նա նշեց, որ այս պահին մարմինները գտնվում են դիահերձարանի տարածքում, քննիչները աշխատում են:

«Ումից ինչ մնացած կլինի, կհանձնեն, եթե ոչինչ մնացած չկա, ընթացակարգը գիտեք, ԴՆԹ անալիզ կանեն, չնայած բոլորն էլ անխտիր ԴՆԹ-ի ենթակա են: Մի մասը կարելի է ասել, մի տոպարկ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր: Եթե մոտները փաաստաթուղթ լինի, թե կոնկրետ այդ մարմինն ում մարմինն է, առավոտյան քննիչներից կվերցնեմ այդ թուղթը, կփոխանցեմ ձեզ»,-դիմելով անհետ կորածների ծնողներին ու հարազատներին`ասաց Արսեն Ղուկասյանը:

Նա նշեց նաև, որ փորձում են Մար տունուց և Հադրութից մարմիններ դուրս բերել, բայց դեռ թույլ չեն տալիս:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *