7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում

6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում:

Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների ու ականատեսների հաղորդագրությունների, երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան նահանգներում և Ստամբուլում:

Տուժածների և նյութական վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *