7 գիտական պատճառ այն բանի, թե ինչու չեք կարողանում գիշերը քնել

Որակյալ քունն օգնում է քաշ կորցնել, բարելավել մտավոր կարողությունները, խուսափել դեպրեսիայից և սրտային հիվանդություններից, սակայն, համաձայն վիճակագրության, աշխարհում մարդկանց մեկ երրորդը բավարար քուն չի ստանում: Դա նշանակում է, որ նրանք գտնվում են ճարպակալման, քրոնիկ հոգնածության և սրտանոթային հիվանդությունների ռիսկային գոտում:

Մարդկանց ժամանակակից կենսակերպում առկա են մի շարք հանգամանքներ, որոնք խանգարում են լավ քնելուն: Ահա թե որոնք են դրանք:

Լույս
Պատուհանից ներթափանցող լույսը թույլ չի տալիս քնել, իսկ սմարթֆոնների և հեռուստացույցների էկրանների լուսավորությունն առավել վտանգավոր է. ուղեղը կարծում է, թե դեռ ցերեկ է, և չի հանգստանում:

Հեշտ քնելու համար հարկավոր է խուսափել կապույտ լույսից և հեռու մնալ ամեն տեսակ էլեկտրոնիկայից պառկելուց 2 ժամ առաջ: Եթե նման հնարավորություն չկա, ապա գաջեթները դրեք գիշերային ռեժիմի վրա:

Քնից առաջ թուլացրեք սենյակի լուսավորությունը, օրինակ՝ անջատեք լամպերն ու միացրեք գիշերաճրագները:

Մահճակալ
Երբ մենք ուտում և աշխատում ենք մահճակալի վրա, մարմինը սովորում է այդ վիճակին և դադարում է մահճակալն ընդունել որպես քնի համար նախատեսված վայր: Ոչ հարմար ներքնակը կամ բարձը ևս խոչընդոտում են լավ քնին: Մահճակալի վրա մի աշխատեք ու մի ճաշեք, այլ դարձրեք այն քնի համար հարմարավետ վայր:

Սխալ ֆիզիկական վարժություններ կամ դրանց բացակայություն
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է նորմալիզացնել քունը, եթե ճիշտ է կազմակերպվում: Օրինակ՝ ծանրաձող բարձրացնելը ժամը 23:00-ին վատ միտք է: Քնից անմիջապես առաջ ինտենսիվ ծանրաբեռնվածությունը թարմացնում է մարմինը, և վերջինս հրաժարվում է քնից:

Հարկավոր է մարզվել պարբերաբար՝ լավ քնելու համար: Ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեք շաբաթական 3-4 անգամ, սակայն քնելուց մեկուկես ժամ առաջ դադարեցրեք մարզումները:

Շատ կամ քիչ սնունդ
Շատ ուտելը խանգարում է քնելուն: Սակայն ուտելիքից հրաժարվելը ևս լուծում չէ: Հարկավոր է ուտել քնելուց 3 ժամ առաջ՝ ընտրելով համեմատաբար թեթև ընթրիք, օրինակ՝ աղցան:

Ջերմաստիճան
Քնի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-22°C-ն է: Ցուրտն ու շոգը խանգարում են քնելուն:

Ծանր մտքեր
Չլուծված խնդիրները, ներքին մենախոսությունները, նոր օրվա պլանավորումը կշեղեն Ձեզ քնից: Մոռացեք ամենի մասին և հանգստացեք քնից առնվազն մեկ ժամ առաջ: Խնդիրները թողեք առավոտվան, որը, ինչպես ասում են, առավել իմաստուն է: Իսկ երեկոյան հոգացեք Ձեր առողջ քնի մասին. գեղարվեստական գրականություն ընթերցեք, զբոսնեք այգում կամ ծովային աղով լոգանք ընդունեք:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *