71-ամյա Ալլա Պուգաչյովան ապշեցրել է իր տեսքով․ տեսնել է պետք

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչյովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, հրապարակել է կնոջ նոր լուսանկարները, որոնք շշմեցրել են բոլորին։ Լուսանկարների վրա Ալլա Բորիսովնան կրում է կարճ շորտեր, որոնք իդեալական կերպով ընդգծում են նրա սլացիկ ոտքերը։

Թվում է՝ Պուգաչյովան ժամանակի մեքենա է հորինել։ Իսկ ինչպես էլ բացատրել, որ երգչուհին օրեցօր էլ ավելի է գեղեցկանում։ Նոր կադրերում Պրիմադոննան լիովին սև լուքով է ներկայացել՝ բլուզ, շորտեր՝ մուգ զուգագուլպաներով, և պիջակ։ Լուքն ամբողջացնում է խոշոր կախազարդը։ Պուգաչյովան վարսերը գանգուր է հարդարել՝ հետաքրքիր կերպով հարդարելով դրանք։

Երգչուհու երիտասարդական կերպարը շատ է դուր եկել նրա երկրպագուներին, որոնք բազում գովեստի խոսքեր են հնչեցրել Ալլա Բորիսովնայի հասցեին՝ նշելով, որ քսան տարի երիտասարդ է երևում։

Նշենք՝ Պուգաչյովան պարբերաբար ոճային կադրեր է հրապարակում՝ ցուցադրելով իր նոր՝ երբեմն անսպասելի ու անչափ խիզախ կերպարները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *