8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է․Ռիչարդ Մադլենյան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։

-Ընդհանրապես, մարդուն գաղտնի նկարելը, որևէ նպատակով օգտագործելու համար, անբարոյականություն է:

Հասարակության արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պետք է լինի:

-Խելացի և զարգացած հասարակության դիրքորոշումը նկարողի հանդեպ պետք է լինի պատժիչ: Բայց քանի որ մենք դեռ շատ հեռու ենք խելացի և զարգացած հասարակություն կոչվելուց, դրա համար մեզ մոտ տուժում է նկարվողը, ոչ թե նկարողը:

Ըստ Ձեզ, պաշտոնյայի որդին կաշկանդվա՞ծ է լինել իրեն նախընտրելի վայրում, լսել և պարել նախընտրելի երաժշտության ներքո:

-Յուրաքանչյուր մարդ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում՝ առավել ևս եթե այն չի վնասում որևէ մեկին: Եվ մի փոքր հավելում, 39 տարի ապրում եմ Հայաստանում և առաջին անգամ եմ մասնակցում մի միջոցառման, որտեղ 8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է: Դրա համար ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին նման զուսպ պահվածքի համար:

Այո՛, հայ ազգը սովոր է, երբ պաշտոնյայի տղան 150 մետրանոց սեղան էր բացում ու էնքան միս էր լափում, էնքան լակում, որ վերջում բոլորին վիրավորում էր, հետո մի 2 հոգու կրակում էր, հետո մի 2 աղջկա «տանում ընկերոջ վրայից», ամեն ինչ հարամում, վերջում էլ մի 10,000 $ չրփում էր համապտասխան պաշտոնյայի դեմքին և առանց պատասխան տալու ապրում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *