9-ամյա հայ տղայի հնչեցրած դուդուկի հնչյունները հուզեցին օտար ունկնդիրներին. սա տեսնել է պետք

Դուդուկի հնչյունները անտարբեր չեն թողնում ոչ մի ունկնդրի, մանավանդ, եթե կատարումը որակյալ է: Մոսկովյան երաժշտական համերգներից մեկի ժամանակ, որը հայտնի է որպես Դուդուկի փառատոն, հայկական դուդուկի հնչյուններով հայկական գեղեցիկ երաժշտական կատարում է ներկայացրել մեր փոքրիկ հայրենակից Թաթուլ Համբարձումյանը:

Թաթուլն ընդամենը ինը տարեկան է: Նա ռուսական նվագախմբի ուղեկցությամբ հրաշալի կերպով հնչեցրել է հայտնի «Բալենի» երգը: Թաթուլի հնչեցրած դուդուկի հնչյունները թովել են ունկնդիրներին: Նրա կատարումը ողջունել են ջերմ ծափերով:

Թաթուլին բնորոշում են որպես հայ ապագա հանճարեղ դուդուկահար: Նրան հանդիսատեսը ծաղիկների փունջ, իսկ հաղորդավարը գովեստի խոսքեր շռայլեցին, ապա հոտնկաս ճանապարհեցին դեպի կուլիսներ:

Հայկական երգի այսպիսի ներկայացումն օտար բեմում և օտար հանդիսատեսի համար հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու հրաշալի օրինակ է: Թաթուլ Համբարձումյանը կարողացավ պատվով դուրս գալ իրեն վստահված պատասխանատվության տակից: Թաթուլի անզուգական կատարման ուշագրավ տեսանյութը կարող եք վայելել ստորև:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *