CNN-ը կատարել է հայերի պահանջը. Լոս Անջելեսի հայ ցուցարարները կարողացել են հասնել նպատակին

CNN-ը կատարել է հայերի պահանջը. Լոս Անջելեսի հայ ցուցարարները կարողացել են հասնել նպատակին

Լոս Անջելեսի հայ ցուցարարները հասել են իրենց նպատակին: Այս մասին տեղեկանում ենք Արամ Արարատյանի ֆեյսբուքյան էջից:

«CNN-ը կատարել է մեր պահանջը»,- գրել է Արամ Արարատյանը:

Հայերը պահանջում էին, որ ամերիկյան լրատվամիջոցները ոչ կողմնակալ լուսաբանեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերը, ներկայացնեն իրականությունն Ադրբեջանի հարձակման մասին:

Մոտ 1 ժամ առաջ Լոս Անջելեսի փողոցները բացվել են: CNN-ը համաձայնել է ոչ կողմնակալ լուսաբանելուն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *