WarGonzo-ի վերջին հաղորդումը Շուշիից

«Սա կլինի վերջին թողարկումն Արցախից: Ռազմական գործողությունները դադարել են, մենք նախատեսում ենք մեծ ֆիլմ պատրաստել պատերազմի այս 45 օրերի մասին: Առաջնագծում հիմնականում հանգիստ է»,- նշել է զինթղթակից Սեմյոն Պեգովը: 


     Նրա խոսքով, մի փոքր այն կողմ ադրբեջանցի զինծառայողների մարմիններն են, ավելի հեռու՝ հայ զինծառայողների մարմինները, այնտեղից ակտիվորեն դուրս են բերում վիրավորներին: Գործում է որոշակի հումանիտար ռեժիմ: Սպիտակ դրոշով մարդիկ գալիս ու տանում են մահացածների մարմինները: Գալիս են հարազատները: հազվադեպ լսվում են կրակոցներ, երբեմն դիպուկահարն է աշխատում:

«Մենք, բանականաբար, վերադառնալու ենք Արցախ և ոչ մեկ անգամ: Կնկարահանենք, թե ինչպես են այստեղ աշխատում մեր՝ ռուս խաղաղապահները, ինչպես հետագայում կընթանա կյանքը տարածաշրջանում: Մենք ոչ մի դեպքում չենք մնալու անտարբեր այս ժողովրդի ճակատագրի հանդեպ, այս հողի, պարզապես գնում ենք աշխատելու»,- հայտնել է Պեգովը:

Նա հույս է հայտնել, որ ֆիլմի պրեմիերան կկայանա Երևանում, Մոսկվայում և այլուր:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *