Wargonzo. «Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ

«Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ: Արեւմտյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Սիրիայից Արցախի դեմ կռվելու եկած վարձկանները բառացիորեն ասում են հետեւյալը.

«Մենք խաղում ենք Հայաստանի հետ: Մենք ազատ ենք, եւ դա միակ բանն է, ինչով զբաղվելու ենք»:

Ալիեւն Էրդողանի հետ պետք է հիմա շատ զարմացած լինեն: Ավելի ճիշտ կլինի շատ զարմացած տեսք ընդունել եւ ի պատասխան ամբողջ միջազգային հանրությանը հայտարարել. «Մենք ոչ մեկին ոչ մի տեղ չենք տեղափոխել: Նրանք իրենք են եկել: Չէ որ նրանք ազատ են»,- գրում է Wargonzo տելեգրամ ալիքը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *