Այս աղջիկն արդեն 20 տարի է չի լվանում մազերը.. միայն տեսնեք, թե դրանք իրականում ինչպիսին են

Բոլոր նրանք, ովքեր երկար մազեր ունեն, գիտեն, թե որքան բարդ է դրանք խնամելը: Սակայն թվում է, թե բրիտանացի Ռապունցելին այդ խնդիրը շրջանցել է: Արդեն 20 տարի է, ինչ աղջիկն ուղղակի չի լվանում մազերը:

32 ամյա նկարչուհի Ֆրենկի Կլունինաչալան սկսել է երկարացնել մազերը 6 տարեկան հասակում, իսկ 13-ում հասկացել է, թե որքան բարդ է լվանալ և սանրել այդ գեղեցկությունը, այս իսկ պատճառով հետևել է մոր ծանոթներից մեկի խորհուրդին. ուղղակի դադարել է լվանալ գլուխը:

Աղջիկը պատմել է, որ առաջին մի քանի ամիսների ընթացքում մազերը սարսափելի կեղտոտ էին, բայց որոշ ժամանակ անց խնդիրներն անհետացան:

Նկարչուհին վստահեցնում է, որ 2 մետրանոց հյուսը շատ խնամք չի պահանջում, միայն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ սանրվել, ինչի համար պահանջվում է մոտ 1 ժամ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *