Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ. Սենոր Հասրաթյան

Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի… Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի… Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ: Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ…

Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց… Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի…

Հ. գ. -Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է…»,- գրել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *