Գեpիի մայրը որդուն տեսնելիս ուշաթափվում է. տանը նրան դհոլ-զուռնայով են դիմավորում

Հադրութում մшրտական գործողություններին մասնակցող 18-ամյա Էրիկը վերջին անգամ ընտանիքին զանգել էր հոկտեմբերի 12-ին։ Հետո համացանցում տարածված տեսանյութից էին Խաչատրյանները հասկացել, որ որդին ու ընկերները գերի են ընկել։ Այժմ, երբ ամեն ինչ անցյալում է, հայրն իր մաղթանքն է հղում բոլոր գե րեվшրվածների ընտանիքներին, որ իր պես զգան որդու վերադարձի երջանկությունը. «Ես ցանկանում եմ` մեր բոլոր գեрիները վերադառնան իրենց ծնողներին»:

Գեрիների վերադարձի մասին առաջինը հայտարարելով՝ Փաշինյանը երեկ ասել էր, թե օրեր առաջ խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Վերջինս փոխանցել էր, որ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն՝ այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գե րիների վերադարձի հարցում։ Եվ եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ամերիկյան կողմը կներգրավվի այդ գործընթացում։ Փաշինյանը համաձայնել էր ամերիկյան կողմի առաջարկին՝ Ադրբեջանին փոխանցելով պատերազմից հետո նրանց անցած ականապատ տարածքների քարտեզներ։

Գեpիների վերադարձից հետո պաշտոնական Երևանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարներին։ «Գործընթացը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը», — Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակը։

Վրաստանի վարչապետի գրասենյակն էլ հաղորդել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *