Գյումրեցիները մեքենաներով փակեցին Հաղթանակի փողոցը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Գյումրեցիները մեքենաներով փակել էին Հաղթանակի փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների միջամտությամբ փողոցը բացվեց։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքն այնքան է պայքարելու, մինչեւ վարչապետը հեռանա։

«Նիկոլ Փաշինյանը, որը երկիրը բերել է կապիտուլյացիայի, չի կարող երկիրը բերել միասնականության, ներդաշնակության ու չի կարող երկրում ծառացած հարցերին լուծում տալ։ Նա րոպե առաջ պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ այսօր Գյումրիի տարբեր փողոցներում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *