Եղբայր ի՞նչ արժեն լոլիկները, հա ի դեպ տան համար եմ տանում, որը խորհուրդ կտաք․ Օգտատիրոջ ուշագրավ գրառումը

Երեկ «Մեհմանդարի» մեծածախ շուկայից ուզեցի մեկ արկղ լոլիկ գնեմ.

— Եղբայր ինչ արժեն լոլիկները? հա ի դեպ տան համար եմ տանում, որը խորհուրդ կտաք ?

— 650 դրամ ախպերս , թուրքականնա, ընտիր ապրանքա։ Ես էլ տանս համար սրանից եմ տանում …

Մնացածի մասին երկար բարակ չեմ պատմի, թե ինչ ասեցի երիտասարդին.
Բայց ասեմ, որ էս նույն որակի ու տեսքի լոլիկ գնեցի արդեն տեղացի արտադրող գյուղացուց, (ով իր ապրանքն էր բերել վաճառելու) ավելի մատչելի գնով, նույն շուկայից .

Փաստորեն հերիք չի շուկայում վաճառվում է թուրքական լոլիկ . Մի բան էլ այն վաճառողների կողմից համարվում, փիառվում և որակվում է ամենալավը։

Ընկերներ՝ ով ենք մենք վերջապես և ուր ենք գնում . Խնդրում եմ անկեղծ ասեք …

ԵՎ միթե չեք կարծում, որ մենք լուրջ անելիք ունենք այստեղ ու չպետքա թույլ տանք Հայաստան մտնի դրսինը (այն էլ թուրքական) երբ մենք նույն մշակաբույսից տեղում լիքը արտադրողներ ունենք ու կա ակնհայտ վաճառքի խնդիր …

Արտուշ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *