Եռաբլnւրում գրկեցի մի կնոջ… Ասաց՝ ճանաչել ես իմ տղուն՞… ու էդ պահին իմ` քառասուն տարեկան վիրաբույժիս ոտերը թnւլացան

Հանեք ականջներիցս Եռաբլուրի եռագույնների ձայնը: Հանեք էն կնոջ տնքnցը, որին ես գրկեցի եւ մի բաժակ ջուր տվեցի։
–Ո՞րն ա քոնը, բալես: Ասա, գալուց քոնի համար էլ խունկ ծխամ։ Ինձ «բալես» ասողը հազիվ ինձնից մի հինգ տարի մեծ լիներ:
-Բոլորը։ Սաղ իմն են։ Ու էդ պահին իմ` քառասուն տարեկան վի րաբույժիս ոտերը թnւլացան։ Էն հասկացողությունը, որ հինգ հազար եղբայր եմ կnր ցրել, ծալեց ինձ։ Ար ցունք ա, որ գալիս ա։
-Քեզ հարազատ չունե՞ս ստեղ, բալա: -Աղասի ընկերը ու աշակերտները։ Իմ… նախապապի մեկել ծոռի ջահել տղեն։ Բժշկականի երեխեքը։ Քու տղեն… -Իմ տղե՞ն։ Ճանաչել ես իմ տղուն՞։-Այժմ եմ ծանոթանում։ Պատմի տղուցդ… Հանեք ականջներիցս էդ կնոջ տնքոցը… Հանեք տղու մասին լացը։ …-Բժիշկ ես, բալես, ասեցի՞ր։ -Հա…


-Սպասի, անունդ ի՞նչ էր։ -Հովո։ -Կգաս մեր տու՞ն։ Քամբախ ա, տուն չի, բայց… Կգա՞ս։ -Հա։ -Ե՞րբ։ Սաղ ասում են կգամ, չեն գալիս։ -Երբ ցանկանաս։ -Հիմա կգա՞ս։-Հենց հիմա էլ կգամ։ Մաքուր, փոքր երկուսենյականոց։ Կոմոդի վրա — ջահելի նկար, մոմեր, խաչ։ Ցաք ու ցրիվ եղած իրականություն։ -Պապիրոսդ պրծավ ոնց որ… Էս ա, ծխի։ -Իրանն ա՞: -Հա։
-Թող մնա։ Իջնեմ, առնեմ։ Ինչ բերե՞մ։ -Եսիմ… Ոչ մի բան։ Ցաք եւ ցրիվ եղած իրականություն: Լուռ նռռացող մեր, պատահական անցորդ ու… -Խի էս նեղություն կրե՞լ։
-Ասի սիրտդ մառոժնի կուզի։ -Ինչ էլ իմացել ես… Տղես էր միշտ բերում։ -Հա… Մե ռածի պես քnռ աշխարհ, մի լուռ նռռացnղ մեր ու ան մա hացած ջահելի կենդանի աչքեր։ -Բալես, ոչ մի բանի կարիք էլ չունեի, ինչի՞ ես էսքան բան բերել։

-Եսիմ։ -Դու մե ղավոր չես, որ ապրում ես, բալա։ Մի քեզ տա նջի։ -Ի՞նչ իմացար։
-Էհ, էն քչերից ես, որ աչքերիս մեջ ա նայում։ Որ խոսում ա։ Որ չի փոխում թեման… Որ իմ տան դուռը բացում ա… -Հա… -Գնա, բալես։ Մոսկվայից ես, ասեցի՞ր։ -Հա։
-Գնա, բարով գնաս։ Շնորհակալ եմ։ -Էհ… Ցաք ու ցրիվ եղած իրականություն…
Հովհաննես Դիլանյանի ֆեյսբուքյան էջից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *