«Երբ տանկը պшյթեցրել են. Լևոնը տեսել է` ոնց է եղբայրը՝ Արմենն ընկնnւմ, գնացել է նրան օգնելու. երկուսն էլ զnhվել են Շուշիում». նրանց քրոջ հիշողությունները

Լևոն և Արմեն Անթանյանները հարազատ եղբայրներ էին: Երկուսն էլ զnhվեցին Շուշիում: Լևոնը 27 տարեկան էր, Արմենը՝ 26: Նրանց քույրը՝ Միլենա Անթանյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ եղբայրներն իր համար ծնողների պես են եղել՝ այնքան ուշադիր, այնքան հոգատար: Արմենն ու Լևոնը աշխատում էին ՀՀ ոստիկանության զnրքերnւմ. պատե րազմի առաջին օրից անընդհատ եղել են դիրքերում, առաջին մեկ ամիսն անգամ չեն իջել դիրքերից նույնիսկ հագուստը փոխելու նպատակով: Եղբայրները պետականին զուգահեռ իրենց սեփական աշխատանքն էլ ունեին՝ մեքենայի գործով էին զբաղվում: Լևոնին գյուղում ավելի լավ ճանաչում էին որպես «մատոռիստ» Լևոն:

Միլենան պատմեց՝ զnhվելուց առաջ երեք օրով եղբայրներն իջել էին դիրքերից. հետո արդեն գնացել Շուշի՝ Քարինտակ գյուղ: Շուշիի մա րտերի ժամանակ՝ նոյեմբերի 9-ին են զnhվել: Միլենան, հուզմունքը հազիվ զսպելով, պատմում է. «Փոքր եղբայրս եղել է տանկի մոտ, և երկու եղբայրս էլ վիրավnրվել են նոյեմբերի 8-ի առավոտյան: Փոքր եղբայրս, երբ տանկի կողքով գնացել է, տանկը պայ թեցրել են: Լևոնը տեսել է, թե ոնց է Արմենն ընկնում, այդ ժամանակ ուզել են նաhանջել: Իրենց ջոկատից մի քանիսը փորձել են նաhանջել, բայց Լևոնը չի գնացել նրանց հետ, ուզել է բարձրանալ, եղբորը օգնել: Բարձրացել է վերև, ու որոշել է օգնել, բայց մյուսները որոշել են փախչել: Փախչողների մեքենան պայ թեցվել է, բոլորը մեջը մոխրացել են, իսկ իրենց արդեն դիվե րսանտներն են մաhացnւ վիրավnրnւմ հասցրել, երկուսին էլ, ու նոյեմբերի 9-ին երկուսն էլ մաhացել են»:

Միլենան ասաց՝ չեն էլ իմացել, որ եղբայրները գնացել են Շուշի. գիտեին՝ Սևանում են. «Իրենց մեկնելու սկզբի մի քանի օրը նրանցից ոչ մի լուր չենք ունեցել: Երկրորդ անգամ որ գնացին, սկզբի օրերին ևս ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Վերջին անգամ փոքր եղբայրս ինձ է զանգել, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, ասաց, որ էլի կզանգի, չտխրենք: Նոյեմբերի 6-ն էր: Չէին ուզում, որ շատ անհանգստանանք, ասել էին, որ իրենք Սևանում են: Գիտեինք, թե Սևանում են: Հետո իմացանք, որ իրենց տարել են Քարինտակ, ու հենց այնտեղ էլ զnhվել են»: Միլենան պատմեց՝ իրենց ասել էին, որ եղբայրներից մեկն է վիրավnր, հայրը գնացել է Շուշի, փորձել է գտնել որդիներին, հոսպիտալներից, բոլոր հնարավոր տեղերից փորձում էին ստանալ տեղեկություն, բայց չկար: Հետո նոյեմբերի 9-ին Արմենի և Լևոնի մաhվան լուրն են իմացել: Նրանց բերել էին Հերացի հիվանդանոց, նրանց հորեղբոր տղան այնտեղ տեսել, երկուսին էլ ճանաչել է: Լևոնն ամուսնացած էր, ունի երկու փոքրիկ՝ Անգելին ու Սմբատիկը: Իսկ փոքր եղբայրը՝ Արմենը, դեռ ամուսնացած չէր:

Քույրը պատմում է՝ երկու եղբայրն էլ շատ ուրախ մարդիկ էին, բազում հիշողություններ ունի նրանց հետ կապված: Եղբայրները ծնվել, մեծացել են Աշտարակում: Իրենց մեծ ընտանիքով ապրում էին Աշտարակին մոտ գտնվող Սասունիկ գյուղում: Միլենան ասաց՝ եղբայրների աճյnւններն ամփոփված են իրենց գյուղի պանթեոնում՝ ազատամ արտիկներ Լյովա Խաչատրյանի, Գեղազնիկ Միքայելյանի կողքին: Լևոնը շատ լավ երգում էր՝ հատկապես հայրենասիրական երգեր: Նա ավելի հանգիստ բնավորություն ուներ, իսկ փոքր եղբայրը՝ Արմենը, ավելի չարաճճի էր: Միլենային հարցրինք՝ եղբայրներն ինչպե՞ս են ոստիկանության զnրքերnւմ աշխատելու որոշումը կայացրել, Միլենան պատմեց. «Մի ընկեր ունեին. աշխատում էր ոստիկանությունում: Իրենք էլ անտարբեր չէին, սիրում էին պետական գործերը:

Ընկերը նրանց խորհուրդ էր տվել, իրենք էլ ընդունվել էին: Իրականում Արմենը շատ բարձրահասակ էր, իսկ Լևոնը՝ ոչ, իսկ ոստիկանական զnրքեր ընդունվելու համար պետք են ֆիզիկական տվյալներ: Արմենին արագ ընդունեցին, Լևոնի ընդունվելու հարցում մի քիչ խնդիրներ էին եղել. մեկ ամիս ուշ ընդունվեց: Երեք տարի էր պայմանագիրը, երբ լրացավ, նորից կնքեցին պայմանագիր, քանի որ սիրում էին գործը»: Միլենան ասում է՝ եղբայրները, որոնք իրենից շուրջ 10 տարով մեծ էին, իր համար ծնողի պես են եղել: Ամեն ինչ կիսել են, անգամ մեկ փոքր Սնիկերսն են կիսել երեք մասի: Եղբայրների միակ նպատակն էր՝ գումար հավաքել, մեծ տուն կառուցել, որպեսզի իրենց մեծ ու ջերմ ընտանիքով միասին երջանիկ ապրեին: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *