Ըստ Պուտինի գրած փաստաթղթի՝ «լաչինի միջանցքը» օկուպացնելուց հետո, Մոսկվան ուզում է օկուպացնել նաև «զանգեզուրի միջանցքը» և… Սևակ Ղազարյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Սևան Ղազարյանն իր էջում գրել է. «Ով վերահսկում է Զանգեզուրի Միջանցքը՝ կարող է ուժ պրոյեկտել Անատոլիայի թուրքական ազդեցության գոտում, Կովկասի ռուսական ազդեցության գոտում ու անմիջականորեն պարսկական հիմնական տարածքներում…» Սա Սթրաթֆորի՝ աշխարհի առավել

ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկի անդրադարձն է Զանգեզուրի միջանցքի գեոպոլիտիկ կարևորությանը դեռ 2012թվականից։
«Լավրովի պլանը» ՀՀ-ին ուժով պար տադրելուց ու Արցախի ռուս-թուրքական օկու պացիայից հետո Մոսկվան թուրքերի հետ միասին հրադ արադրի պայմանագրի մեջ մի կետ մտցրեց, ըստ որի ՀՀ-ն

պարտավորվում է Սյունիքի տարածքով թուրքերի համար «միջանցք» բացել։ Ըստ Պուտինի գրած փաստաթղթի՝ մեզանից պահանջվում է մեր հայրենիքի ամենակարևոր կտորը հանձնել ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությանը։ Այսինքն «լաչինի միջանցքը» օկու պացնելուց հետո, Մոսկվան ցանկանում է օկու պացնել նաև

«զանգեզուրի միջանցքը» ու այն հանձնել թուրքերի տնօրինությանը։ Եթե հայ դա վաճանների ձեռամբ ռուս-թուրքական տանդեմին հաջողվի թուրքական միջանցք բացել Սյունիքում, Սյունիքն ամբողջովին կտրվելու է ՀՀ-ից։ Փաստացիորեն Մոսկվան պարզապես հшր վածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եթե հանկարծ թողնենք, որ

մեր որևէ ճանապարհ վերահսկվի ոչ թե հայկական ուժային կառույցների կողմից, այլ օտար հատուկ ծառայությունների, ապա կնշանակի մենք գործ ունենք դե ֆակտո օկու պացիայի հետ։ Ի՞նչ էք կարծում՝ Երևանից Մեղրի գնալու համար հայերս ինչքա՞ն ռուս-թուրքական անցակետ պետք է անցնենք։ Ի՞նչ միջազգային կարգավիճակ է նախատեսված «զանգեզուրի միջանցքի» համար։

Վստահ եմ՝ եթե Մոսկվային հաջողվի մեզ թուրքական «միջանցք» պարտադրել և թուրքերի ոտքը հանկարծ Սյունի մտնի, ժամանակի ընթացքում պահանջելու են «միջանցքին» տալ էքստրատերիտորիալ, սուվերեն կարգավիճակ։ Այսինքն սկզբում ռուս-թուրքական տանդեմը կփորձի Սյունիքը օկուպացնել դե ֆակտո իսկ հետո նաև՝ դե յուրե։ Աներկբա է՝ ՀՀ-ին շտ ապ անհրաժեշտ է գտնել դաշնակիցներ, այս հայակործան ռուս-թուրքական նախագիծը թույլ չտալու համար…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *