Ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանի անունը չկա ցուցակում

Քաղաքական ուժերը ակտիվ ընտրական պրոցեսների մեջ են, դաշինքներ են ձեւավորում, հուշագրեր ստորագրում, նախընտրական ցուցակներ կազմում։ Քիչ առաջ հրապարակվեց ԲՀԿ

նախընտրական ցուցակը, որի առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկյանն է, 2-րդում՝ Միքայել Մելքումյանը, 3-րդում՝ Իվետա Տոնոյանը։

Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ ցուցակի առաջին կին թեկնածուն չէ, եւ մեր տեղեկություններով՝ նրա անունը առհասարակ չկա նախընտրական ցուցակում։
Սա, իսկապես, անակնկալ է, քանի որ Զոհրաբյանը ԲՀԿ-ի հնաբնակներից է, ստաժավոր պատգամավոր, ում տեղը խորհրդարանում հաստատապես շատ կզգացվի։

Ինչու Գագիկ Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին չի ընդգրկել ցուցակում. պատճառը միայն ներթիմային, ներկուսացական հարցե՞րն են, թե՞ այս առումով ճնշում կա դրսից, մասնավորապես՝ իշխանությունից։

Խնդիրն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը անողոք քննադատում է իշխանություններին, այդ թվում՝ իր նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդ հայտարարությունների պատճառով Զոհրաբյանին զրկեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, պարբերաբար նրա նկատմամբ ֆեյքային եւ կիսաֆեյքային գրոհներ են կազմակերպվում։
Զոհրաբյանի՝ ԲՀԿ ցուցակում չընդգրկվելու մասով կասկածները խորանում են հատկապես այժմ, երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը գրառում է կատարում եւ հայտնում, որ Զոհրաբյանը չի լինելու ցուցակում։

Արդ, ինչպես եւ որտեղից է Արայիկ Հարությունյանը իմացել, որ Զոհրաբյանը ցուցակում չի լինելու, եթե այդ ցուցակը կազմում է Ծառուկյանը միանձնյա, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու։ Ստացվում է, որ իշխանությունն է Ծառուկյանի առաջ Զոհրաբյանին ցուցակում չընդգրկելու պայման դրել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *