Ինչ եկել եմ, բոլորն ուզում են տեսնել ինձ և նրանց բոլորին հետաքրքրում է 2 հարց

Սամվել Խաչատրյանը գրել է.

Ինչ եկել եմ Երևան, բոլորն անխտիր ցանկանում են ինձ տեսնել, զրուցել, խորհրդակցել։ Եվ բոլորին հետաքրքրում է երկու հարց՝

  • Ա․ Ինչու՞ պարտվեցինք
  • Բ․ Հնարավոր է՞ր արդյոք չպարտվել։

Երկար մտածելուց հետո ինքս գոնե ինձ համար գտել եմ տվյալ հարցերի պատասխանը՝ հիմնվելով տեսածիս, վերապրածիս և ականատեսների պատմածների հիման վրա։

Ինքս մшրտшկшն գործողությունների մեջ եմ եղել ներգրավված սեպտեմբերի քսանյոթից մինչև նոյեմբերի քսանը: Ժամանակահատվածն էլ պատահական չեմ նշում՝ համաձայնագրի ստորագրումից հետո էլ երբեք չի դադարել պատ երազմը։

Այժմ 1-ին հարցի պատասխանը ինձ համար գոնե հստակ ա։ Մինչև դուք կփնտրեք դшվшճшններ, ասեմ որն է ըստ իս պարտությшն պատճառը (իմ սուբյեկտիվ կարծիքով)։

Մենք պщրտվել ենք նախորդիվ 30 տարիների ընթացքում, յուրաքանչյուրս և յուրաքանչյուր օր։ Երբ մեր թշնամիները սկսել են գերազանցել մեզ, մենք կերակրվել ենք ԿԻԼԴ ԻՄՆԵՐՈՎ, դատարկ հաղթողի սինդրոմով։ Մենք՝ ամեն մեկս մեր ոլորտում ուժեղանալու փոխարեն նախընտրել ենք կոմֆորտ մի անկյուն ստեղծել ու լռվել՝ «ՊԱԴՅԵԶԴԸ մերը չի » սկզբունքով…

Մենք պարտվել ենք ամեն մեկս մեր ոլորտներում՝ չլինելով ոլորտի լավագույնը, մենք մրցակցել ենք ինքներս մեր հետ, այնինչ մենք պիտի ադրբեջանցի մեր ոլորտի մասնագետներին գերազանցեյինք և մշտապես։

Սպորտում ենք պարտվել, մշակույթում, դիվանագ իտության մեջ, տնտեսության ու պետական աշինության, բանակում․.․ չեմ տեսնում մի ոլորտ որտեղ գեր ազանցել ենք մեր հակառակորդին…

Մենք թույլ ենք… և դա մեր հավաքական խնդիրն է։ Մենք զբաղվել ենք ինքնախա բեությամբ՝ ինքնաքնն ադատությամբ զբաղվելու փոխարեն։ Ու եթե արժանապ ատվորեն չենք կարողանում գիտակցել տվյալ իրողությունը, չենք էլ կարող հաղթել վաղվա մարտում, իսկ այն անխուսափելի է, հավատացեք…

Այս պարտությունը նախորդիվ պարտված տարիների ամփոփումն էր և մեր կեղտերի ջրի երես դուրս գալն էր պարզապես։

Այժմ էլ՝ այս պահին էլ շարունակում ենք պարտվել, ուտելով ինքներս մեզ, դավաճ անաորս անելով։ Կեղեքում ենք մեզ ներքուստ՝ դատ ապարտում առավել մեծ պարտությունների։

Գոնե ԶԻՆ ՎՈՐԻն հարգենք, իրենք այսօր զո հվում են այն պատճառով միայն, որ մենք չենք մոբի լիզացվել և սկսել չափազանց արագ վերակազմավորել մեր առօրյան, չենք ձևակերպել հանուն ինչի ենք ապրել ու ապրում, չենք կանգնել զի նվորի կողքին խրամա տում, տաքուկ տեղներս նստած տրվում ենք մանիպու լյացիաների ու ռեալ աշխատելու տեղը զբաղված ենք կեղծ օրակարգերով։

աղը ուշ է լինելու, քանզի այսօր արդեն իսկ բաց ենք թողել։ Սահման չեք գնում, հասկացանք, մարդ եք ՝ վախենում եք ու Ձեր վախն արդարացնելու և տղամարդլամիշ լինելու նպատակով ասում եք ՝ պետությունն ա մեղավոր։

Էդ ե՞րբ գնացիր հասար սահման քեզ ասին հետ գնա։ Էդ ե՞րբ զե նք խնդրեցիր, մերժեցին։ Էդ ե՞րբ բահն առած խր ամատ փորեցիր, ասեցին պետք չի…

Ինքնակազմակերպվել ա անհրաժեշտ, մոբի լիզացնել ու ժերը, չմեղադրել ոչ մեկին, դրա ժամանակը չի։

Ահա և 2-րդ հարցի պատասխանը․․. Հնարավոր էր չպարտվել, եթե․․․ սակայն ես ավելի հակված եմ էսօրվանից վաղվա իմ հաղթանակը կերտել…

Իսկ Մեզնից շատերին կամենում եմ ԽԵԼՔ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊ ԱՏՎՈՒԹՅՈւՆ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *