«Իր կապույտ աչքերն այսուհետ շողալու են երկնքից»․ Սամվելի ծաղիկները չհասան մայրիկին,քույրերին ու սիրած աղջկան՝Աննային

«Իր կապույտ աչքերն այսուհետ շողալու են երկնքից»

2000թ․-ի հոկտեմբերի 9-ին Երևանում Գևորգյանների ընտանիքում ծնվեց Սամվելը։

2 քույրերի փոքր եղբայրը։
Փոքր տարիքից սեր ուներ հեռախոսների, համակարգիչների հանդեպ,ցանկացած հարց կարողանում էր լուծել դրանց հետ կապված։ Մասնագիտությամբ ծրագրավորող էր,համալսարան էր ընդունվել ընդհամենը 1 բաժին նշելով, վստահ լինելով իր խելքի ու ուժերի վրա։Մասնագիտության մեջ անընդհատ սովորում էր նորը, երբեք հետ չէր մնում։ Մինչև բանակ գնալն էլ արդեն ուներ աշխատանքի առաջարկներ։

Սամվելը մեծ սրտի տեր էր,անչափ ծնողասեր մարդ,չափից դուրս բարի,օգնող, հասնող։Չնայած իր տաիքին մտածում էր ինչպես հասուն տղամարդ,լուրջ ու հավասարակշռված,
միաժամանակ անսահման կատակասեր,անչափ հոգատար ու ուշադիր, նվիրված իր ընտանիքին։

Շատ անակնկալներ ու նվերներ էր անում։ Միշտ ասում էր ամենալավ ձևով եմ պահելու ընտանիքս, ամեն ինչի հասնելու եմ ու բոլորը ինձ ճանաչելու են։
2019 թվականի,հունվարի 22-ին Սամվելը գնաց բանակ,միշտ ասում էր.«ինչ արագ ա անցնում ժամանակը»։ Ծառայում էր Արցախում՝ Մարտակերտի շրջան, գյուղ Ներքին Հոռաթաղ։

Ծառայության ավարտին ամիսներ էին մնացել։Սամվել ընկերուհուն ասում էր.«գիտե՞ս ամսի 22-ին ի՞նչ եմ անելու, գնալու եմ ամենասիրուն ծաղիկները առնեմ՝ քեզ, Անիին, Շուշանին, մամային նոր գամ․․․»
Ամեն օր հարազատները խոսել են հետը,ասում էր.«դուք ասեք ինչ կա չկա, մե՞զ ինչ ա եղել»։Ու չնայած հեռախոսից այն կողմ լսվում էր պայթյունների ձայնը ինքը մեկա ծիծաղում էր իր զրնգուն ծիծաղով։

Սամվելը ծանր մարտերի է մասնակցել, ընկերների կյանքերը փրկել,միայն իրենց զորքով վերացրել են 4 հատ 120 հոգանուց խմբի,բայց այդ մասին ընտանիքը չի իմացել։
Վերջին հեռախոսազանքը եղավ հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 9-ին իր 20 ամյակն էր,բոլորը սպասում էին,որ նա զանգի ու շնորհավորեն,սակայն իմացան որ․․Սամվելը հոկտեմբերի 8-ին անմահացել է Մատաղիսում։

Սամվելի ծաղիկները չհասան մայրիկին,քույրերին ու սիրած աղջկան՝Աննային,ով Սամվելի մասին խոսելիս ասում է.«Անսահման երջանիկ եմ,որ հենց ես եմ իր սիրելին,հենց ինձ ա նայել իրա կապույտ փայլուն աչքերով։

Շատ էր սիրում որ ասում էի կապուտաչյաս,ինքն իմ լավագույն խորհրդատուն ա,ես ամեն հարցով առաջինը իր հետ եմ կիսվել վստահ լինելով որ ամենալավ խորհուրդը ինքն ա տալու, իմ ճիշտն ու օրինակն ա յուրաքանչյուր պարագայում։

Մենք երկուսս էլ ծրագրավորողներ ենք, ու մեր նպատակն ա եղել ու կա հիմնել մեր սեփական ծրագրավորման ընկերությունը, աննունն էլ էինք որոշել, ես ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար հանուն իրա, ափսոս որ իրա կապույտ աչքերն այսուհետ շողալու են երկնքից»։

Փառք քեզ Սամվել Գևորգյան
Ճանաչենք մեր Հերոսներին
Անի Ավետիսյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *