Մերի անունով աղջիկ էր նվիրել, ասել էր` պահեմ, վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից մեկի ժամանակ կինդերն ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ ու…Պшտերшզմը` կшմավnրակшն Հովհաննես Մարտիրոսյանի աչքերով

«Ողջ մնալու համար բախտի գործոնն է եղել միայն»,- պատմում է կամավորական Հովհաննես Մարտիրոսյանը, ում կյանքը «փրկել է» կինդերը։

«Մերի անունով մի աղջիկ էր նվիրել, ասել էր, որ պահեմ վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից մեկի ժամանակ կինդերն ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ թշնամու փամ փուշտն անցավ գլխիս վրայով»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։

Նա կամավոր է մեկնել՝ մասնակցելու Արցախյան պատերազմին, բազմաթիվ խոչընդոտներով է անցել, մինչև հասել է ռազմաճակատ։ Հակաօդային պաշտ պանությանն է մասնակցել։ Հովհաննեսի խոսքով՝ պատերազմում ամենամեծ խնդիրը զինվորական մեքենաներով տեղափոխությունն է եղել, ըստ նրա՝ պետք էր մարդատար մեքենաներով երեք-չորս հոգի տեղափոխել։

«Ողջ ազգը գիտեր, որ մեր կռ իվը ԱԹՍ-ների դեմ է, իսկ դրանք աշխատում էին խմբերի ու մեծ մեքենաների վրա։ Օրինակ՝ հինգ մեծ մեքենա գնացել են, մեկն է ետ եկել, 5-ից 4-ը խփ վել է, մինչև, որ արդեն հակաօդային պաշտպանությունը նորմալացել էր, այդ ժամանակ նոր միայն հասկացան, որ մեծ մեքենաներով չպետք է տեղափոխել զորքին»,-ասում է Հովհաննեսը։

Նա հիացմունքով է պատմում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների և նրանց հերոսությունների վերաբերյալ։ «Երբ տեսնում էինք իրենց ոգևորվածությունը, մենք ինքներս ամաչում էինք ու դա էր, որ մեզ պահում էր, մենք իրավունք չունեինք իրենց մենակ թողնելու, մտածում էինք ավելի լավ է մեռնենք, քան իրենց թողնենք ու փախնենք։ Ես համարում եմ, որ իրենք հաղթել են այս պատերազմում»,- պատմում է Հովհաննեսը։

Կամավորականի խոսքով՝ իրենք սնունդի խնդիր չեն ունեցել, սնունդը միայն տեղ չի հասել այն դեպքերում, երբ հարվ ած է հասցվել մեքենային, իսկ սոված մնացել են միայն նրանք, ովքեր կորել են կամ շրջափ ակման մեջ են հայտնվել։

Նրա խոսքով՝ հոգեբանորեն իրենք պատրաստ են եղել ամեն ինչի․ «Սնարյադները անձրևի նման գալիս էին, շատերը դրան պատրաստ չէին, դրա համար էլ փախնում էին»։ Հովհաննեսն ասում է, որ քառասունչորս օր դիմանալն արդեն հաղթանակ է։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *