Նոր տեղեկատվություն Թուրքիայի հրդեհներից

Ermenihaber-ը նոր տեղեկատվություն հրապարակեց Թուրքիայից

Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռնկված հրդեհների մարման աշխատանքները:

Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ:

Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն:

Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *