Շուշիի շրջանի Հին շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ կան նաև կանայք ու երեխաներ

Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շուշիի շրջանի Հին շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ կան նաև կանայք ու երեխաներ։

Գյուղը միշտ եղել է հայկական, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական վերահսկողության ներքո, հայտարարությամբ հանձնվող շրջանների մեջ չի մտնում, ռուս խաղաղապահների քարտեզներով էլ ի սկզբանե իրենց վերահսկողության գոտու մեջ էր նշվում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ համաձայնագիրը և հարձակվել Հադրութի շրջանում հայկական կողմի հսկողության ներքո գտնվող գյուղերի վրա։

Ըստ WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքի, Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Այլ բնակավայրերի համար մարտերն այժմ ընթանում են: Աղբյուրը նաև հայտնում է, որ Բաքուն խնդիր է դրել գրավել Խծաբերդ գյուղը մինչ առավոտ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական ​​գոտին: Նրանք իրենց պահանջները հիմնավորել են այսպես. «Զոհերից խուսափելու համար»: Նրանք փոխանցել են, որ նրանց մարտական խնդիրը գյուղը գրավելն է:

WarGonzo-ն հայտնում է նաև, որ թուրքական հատուկջոկատայիններ են ներգրավվել գյուղի գրավման գործում։

Արցախի Պաշտպանության բանակի ուժերը այդ հատվածում շատ ավելի փոքր են, խաղաղապահների թիվը անհայտ է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը մնում են հայկական կողմի մոտ, սակայն դրանք կտրված են հիմնական տարածքից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *