Ուզու՞մ եք ասեմ՝ ինչ է կատարվում Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես… Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Ուզու՞մ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է անցած տարվա Արցախյան պատերազմի ընթացքում։ Նույն դերակատարները, նույն սցենարը ու նույն մեթոդները։ Deja vu!

Ախր մենք տեսել ենք արդեն այս ամենը։ Թշնամին նորից գրո հում է մեր Հայրենիքը, Նիկոլն ու իր թիմը նորից խաբում են հասարակությանը, ժողովուրդը նորից ապակողմնորոշված է ու չգիտի ինչ անել։
Անկեղծ հարց եմ տալիս, հարգելիներս՝ գոնե մոտավոր պատկերացում ունե՞ք՝ ՀՀ արևելյան սահմաններում ինչ վիճակ է։

Գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին են բանակցում հակամար տող կողմերը։ Վերջապես կա՞ն բանակցություններ, թե՞ չկան բանակցություններ։ Եթե կան, ապա ո՞վ, ու՞մ հետ ու ինչի՞ մասին է բանակցում… Ոչ մեկս էլ ոչ մի բան չգիտենք։ Մեզ շարունակ խաբում են։ Մեզ խաբել ու անգամ համոզել են, որ այլևս բանակ չունենք։ Որ ի վիճակի չենք դիմակայելու թշն ամուն։

Որ Արցախը վաղուց էր հանձնած և այլն, և այլն։ Ու հենց դա է մեզ սպ անող հիմնական զե նքը՝ Նիկոլի սուտը։ P.S. Երկու օր առաջ Գողթում տեղի ունեցած «Նիկովիդ-18: Ախտորոշում և բուժում» համաժողովի ընթացքում Կարեն

Վրթանեսյանը չափազանց ճիշտ և կարևոր միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ իրական ճակատը այսօր կառավարական առանձնատների ու Կառավարության
շենքի միջանկյալ հատվածով է անցնում։ Որ Երևանում է պետք լուծել բոլոր խնդիրները։ Որ միայն կապիտ ուլյանտի հեռացումը մեզ դուրս կբերի այս մղ ձավանջից։ Բայց դե ասողին լսող է պետք։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *